552.62
6.64
476.85
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Արցախի նախագահին ծննդյան օրվա առթիվ

19:21
30 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի առթիվ։

Ինչպես նշվում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեծարգո պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը: Դուք Ձեր փորձը, հեղինակությունը և բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության: Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում: Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին», – նշվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
03 Նոյեմբերի 2021
Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել.Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահին (ՎԻԴԵՈ)
Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել.Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահին.ՎԻԴԵՈ
21:10
02 Նոյեմբերի 2021
Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ խոսնակ
Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել
15:24
28 Հոկտեմբերի 2021
Հայաստանն Արցախին կտրամադրի ավելի քան 13.5 մլրդ դրամ
Հայաստանն Արցախին կտրամադրի ավելի քան 13.5 մլրդ դրամ
19:31
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանական ԶՈւ–ն նախօրեին ԱԹՍ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ.Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Ադրբեջանական ԶՈւ–ն նախօրեին ԱԹՍ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ.Արցախի նախագահի մամուլի խոսնակ
15:24
15 Հոկտեմբերի 2021
Պուտինը` Ղարաբաղի մասին. վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը
Պուտինն անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին
14:56
15 Հոկտեմբերի 2021
Դիմահար կրակոցներ Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԱԾ–ն հրապարակել է ադրբեջանցիների արձակած կրակոցների կադրերը (ՎԻԴԵՈ)
Դիմահար կրակոցներ Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԱԾ–ն հրապարակել է ադրբեջանցիների արձակած կրակոցների կադրերը.ՎԻԴԵՈ
14:13
15 Հոկտեմբերի 2021
Հայկական դիրքից ընդամենը 400 մ հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազությունը մանրամասնում է
Հայկական դիրքից ընդամենը 400 մ հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազությունը մանրամասնում է
12:32
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ.ՖՈՏՈ
10:34
15 Հոկտեմբերի 2021
Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանցկյանքին վտանգ չի սպառնում
01:27
15 Հոկտեմբերի 2021
 Արցախի սահմանային գոտում միջադեպերից հետո իրադրությունը այս պահին հանգիստ է.ՊԲ
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի
00:04
15 Հոկտեմբերի 2021
Արցախում Ադրբեջանի հարձակումից տուժած 6 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մի քանի այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել
Արցախում Ադրբեջանի հարձակումից տուժած 6 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մի քանի այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել
23:55
14 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել է.ՊԲ
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել