ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն, հաղորդում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նախնկական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:–0–