Արցախում զոհվել է «Արարատ–Արմենիա»–ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը
12:17
21 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ, նշվում է «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի Facebook–յան էջում:
«Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին: Հավերժ փառք, Էդիկ։ Խոնարհվում ենք...», – նշվում է ակումբի հաղորդագրության մեջ։–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ