Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

03.05.2022, 12:38
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի առանձնատներից մեկի բակում՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով թաղված վիճակում 1967թ. ծնված Ա. Թ.-ի և 1977թ. ծնված Ռ. Կ.-ի դիակների հայտնաբերման դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, հաղորդում է Արցախի ՔԿ–ն: 

Քրեական գործի շրջանակներում նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

«Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–