ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Արցախի ՊԲ–ն։
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Այսօր առավոտվա դրությամբ իրավիճակը կայուն–լարված
է։–0–