ԼՂՀ նախագահը ՀՀ զինվորական դատախազի հետ քննարկել է համագործակցությանն մի շարք հարցեր

08.09.2016, 15:20
Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
ԼՂՀ նախագահը ՀՀ զինվորական դատախազի հետ քննարկել է համագործակցությանն մի շարք հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը: -0-