Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում

09.04.2025, 13:42
Գիտնականները հետազոտել են ավելի քան 200 հազար մարդու և եկել անհավանական եզրակացության
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շաբաթական առնվանզ երկու բուռ ընկույզի օգտագործումը գրեթե քառորդ չափով նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը։

Այս մասին գրում է life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։

Գիտնականները հետազոտել են ավելի քան 200 հազար մարդու և պարզել, որ նուշ, պնդուկ, պիստակ կամ անգամ արախիս օգտագործած մարդիկ ավելի քիչ են հակված սրտի և գլխուղեղի կաթվածի։ 

Գիտնականները նաև նշում են, որ շաբաթվա ընթացքում մի բուռ ընկույզի օգտագործումն ավելացնում է սիրտ–անոթային հիվանդություններից խուսափելու հավանականությունը։ Նրանք նշում են, որ ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր։ Այն նաև նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների և դիաբետի ռիսկը։