Գայլերը՝ ձմեռային «Խոսրովում»․ թաքնված տեսախցիկի նկարահանումները (ՎԻԴԵՈ)
06.02.2025,
15:28
Խոսրովի անտառում թաքնված տեսախցիկները գայլեր են ֆիքսել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի,/Նովոստի–Արմենիա/․ Խոսրովի անտառում թաքնված տեսախցիկները գայլեր են ֆիքսել։
Լուսանկարն ու տեսանյութը հրապարակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Facebook–յան էջում։
Հրապարակման մեջ նշվում է, որ գայլերի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։
Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։