2 ընկերուհիներից մեկը թիկունքից ածելիով կտրել է 23-ամյա երիտասարդի պարանոցը (ՎԻԴԵՈ)

27.08.2020, 19:30
2 աղջիկ 23-ամյա երիտասարդին այգի են հրավիրել և նրանցից մեկի հետ զրույցի ընթացքում մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել է տղայի պարանոցը․ ՎԻԴԵՈ
2 ընկերուհիներից մեկը թիկունքից ածելիով կտրել է 23-ամյա երիտասարդի պարանոցը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օպերատիվ խումբը մեկնել է բժշկական կենտրոն: Իրավապահները զրուցել են բժշկի հետ: Արձանագրել են՝ երիտասարդն ինչ ախտորոշմամբ է հիվանդանոց տեղափոխվել: Իսկ թե որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել` հարկավոր էր պարզել:

Նշվում է, որ քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկլ: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվել է:

Պարզվել է՝ տուժողին փորձել են սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին է եղել:

Загружается новость ... "Право"
«Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, և երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման են ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին:

Նրանք կալանավորվել են:
Հանգամանքները պարզվում են:

Սպանության փորձով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:-0-