Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում

27.02.2017, 20:07
Նախօրեին Արագածոտնում դաժան սպանության կասկածյալը մեկ այլ գործով էլ է մեղադրվել և դատապարտվել։
Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Վարդան Հովսեփյանը չի կարողացել մեքենայով փախուստի դիմել. մեքենան խրված է եղել ձյան մեջ:

Նախօրեին ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, ապա դիմել է փախուստի: Կառլեն Գրիգորյանը մահացել է ստացված վնասվածքներից։

Արագածոտնում 20–ամյա տաքսիստի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկացել է հանրային պաշտպան ունենալ>>

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, կասկածյալ, 24- ամյա Վարդան Հովսեփյանի վերաբերյալ մեկ այլ գործ կա դատարանում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակների թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:

Загружается новость ... "Лево"

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վարդան Հովսեփյանը հանցավոր է ճանաչվել հիշյալ հոդվածներով և դատապարտվել 8 ամսվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով:

Դատավճռի դեմ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից: -0-