Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ

27.02.2017, 10:15
Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan,com–ի հաղորդմամբ, ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ` տղամարդու դի կա։

Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են պարանոցը կտրած տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։

Կայքի տեղեկություններով, մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

Որոնողական աշխատանքների արդյունքում ժամերի ընթացքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։ Գ․

Կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստում է նշված տաքսին և պատվիրում ուղևորություն դեպքի Գյումրի։

Արդեն նշված հատվածում Հովսեփյանը դանակի մի քանի հարվածներով կտրում է երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխում է ավտոմեքենայի հետնամաս և փորձում այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չի հաջողվում և հայտնվում է ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով դիմում է փախուստի։

Փաստի առթիվ Արագածոտնի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն)։

Կասկածյալ Հովսեփյանը ձերբակալվել է։–0–