Տավուշում ուժեղ փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքին և մի քանի գյուղերին (ՖՈՏՈ)
23.07.2020,
00:39
Տավուշում ուժեղ փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքին և մի քանի գյուղերին. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ Նոյեմբերյանում ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ տեղադրելով հասցված վնասը ներկայացնող լուսանկարներ:
Загружается новость ... "Лево"
«Այսօր համայնքապետարանի հետ միասին ավարտել ենք գույքագրումը և ընթացք տվել վերականգնման աշխատանքներին։ Սիրելի նոյեմբերյանցիներ, առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար»,- նշել է նա: -0-

