ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում, աշխատանքի մեկնելիս ՌՈ N զորամասի ջոկի հրամանատար Արա Վարդանյանն ու զորամասի սերժանտ Դավիթ Սեդրակյանը նկատել են, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը:
Загружается новость ...
"Право"
ՌՈ ծառայողները կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնրել են աղջկան անվտանգ վայր և զանգահարե շտապօգնություն:
Արդեն ժամանած բժիշկները պարզել են, որ այդ աղջիկը եղել է ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով, ՌՈ ծառայողների կողմից փրկվածը 23-ամյա Ծովինար Բաբայանն է: -0-