Քրեական գործ է հարուցվել 4–ամյա երեխայի մահվան առթիվ
15.02.2017,
20:36
Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Նախօրեի առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 2013 թ. ծնված տղայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Երեխան դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից, և նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:
Ըստ հարոդման, նախնական տվյալներով, դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ -0-