Ալավերդիում 5-ամյա երեխան խեղդվել է Դեբեդ գետում

14.02.2017, 13:38
Երեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ալավերդիում 5-ամյա երեխան խեղդվել է Դեբեդ գետում
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեքշաբթի ժամը 10։20-ի սահմանում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։

Կայքի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ է, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզ։

Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ -0-