ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հուրգադա հանգստավայրում տեղի ունեցած հարձակման հետևանքով նաև հայեր էին տուժել:
ՀՀ քաղաքացիներից մեկի վնասվածքը թեթև ծանրության է, մյուսինը՝ միջին ծանրության,
armtimes.com-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Տուժածներից մեկը դեռևս գտնվում է Հուրգադա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, մյուս տուժածին շուտով դուրս կգրեն: Դեսպանությունը կապի մեջ է և անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում տուժած ՀՀ քաղաքացիներին»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Загружается новость ... "Лево"
Կարմիր ծովի ափին գտնվող Հուրգադա քաղաքում անհայտ անձը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով սպանվել է 2 կին, իսկ 5-ը վիրավորվել են։
Ըստ ռուսական լրատվամիջոցի աղբյուրների՝ սպանվածները Գերմանիայի քաղաքացիներ են եղել։ -0-