Mercedes–ը մխրճվել է «ԶԻԼ»–ի մեջ Ապարան–Աշտարակ ճանապարհին, կան տուժածներ (ՖՈՏՈ)

07.04.2022, 12:01
Այսօր գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ապարան–Աշտարակ ավտոճանապարհին. ՖՈՏՈ
Mercedes–ը մխրճվել է «ԶԻԼ»–ի մեջ Ապարան–Աշտարակ ճանապարհին, կան տուժածներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ապարան–Աշտարակ ավտոճանապարհին։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 05։40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ZIL» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Է․ Մ․) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային, տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Պ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է․ Մ․-ինը՝ բավարար։–0–