Մայրը բժշկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սեփական երեխային 2 հազ. դոլարով վաճառելու մասին (ՎԻԴԵՈ)

21.07.2020, 14:25
Արտաշատում 2 հազ, դոլարի դիմաց նորածնի վաճառքի դեպք է բացահայտվել. ՎԻԴԵՈ
Մայրը բժշկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սեփական երեխային 2 հազ. դոլարով վաճառելու մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։-0-