Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 26–ամյա վարորդը Nissan–ով բախվել է ՆԳՆ շենքի դիմաց գտնվող հուշաքարի մոտ տեղադրված ծաղկեպսակին

17.04.2025, 12:12
26–ամյա վարորդը Nissan–ով կոտրել է ՆԳ նախարարի տեղադրած ծաղկեպսակը
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 26–ամյա վարորդը Nissan–ով բախվել է ՆԳՆ շենքի դիմաց գտնվող հուշաքարի մոտ տեղադրված ծաղկեպսակին

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում, բախվելով նաև երեկ ՀՀ ոստիկանի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սագսյանի կողմից տեղադրված ծաղկեպսակին: 

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։