Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
11:47
17 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հինգշաբթի ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում:
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ շինության մեջ քաղաքացիներ կան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: