Հայաստանի բնակիչը հետախուզվում է իր կնոջ և հոր սպանության կասկածանքով

02.11.2011, 16:22
Հայաստանի բնակիչը հետախուզվում է իր կնոջ և հոր սպանության կասկածանքով

Հայաստանի Ոստիկանությունը հետախուզում է Գուգարքի շրջանի Դարբաս գյուղի 34-ամյա բնակիչ Մարտուն Աբրահամյանին, ով կասկածվում է իր կնոջ և հոր սպանության մեջ, տեղեկանում ենք ոստիկանության ամփոփագրից:

Ոստիկանության տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ժամը 07.00-ի սահմաններում: «Մարտուն Աբրահամյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին»,- ասվում է ամփոփագրում: 

Տարեց մարդը Վանաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: -0-