Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնություն առաջարկած երկրներին, այդ թվում նաև Հայաստանին և Իսրայելին

«Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները, սակայն շնորհակալություն է հայտնել մյուս երկրներին, այդ թվում նաև Իսրայելին և Հայաստանին օգնություն առաջարկելու համար: Այս երկրների կառավարությունները լարված հարաբերություններ ունեն Անկարայի հետ», - նշում է գործակալությունը:
Աղետի գոտի այցելելուց հետո Էրդողանը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով ամենաքիչը 138 մարդ է զոհվել, շատերը մնացել են ավերված շենքերի փլատակների տակ:
Նրա խոսքերով՝ ամենաքիչը 93 մարդ է մահացել Վանում և 45-ը՝ Էրսիշում:
7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել կիրակի կեսօրին Թուրքիայի հարավ-արևելքում: Կիրակի լուրս երկուշաբթի գիշերը ավերիչ երկրաշարժից տուժած գավառում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, այս անգամ` 6,1 մագնիտուդով:
Տեղի սեյսմոլոգները կանխատեսում են, որ Թուրքիայում վերջին տարիներին գրանցված խոշորագույն բնական աղետի հետևանքով զոհվածների թիվը կարող է կազմել 500-1000 մարդ:
1976 թ.-ին Վանում նմանատիպ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ ժամանակ զոհվել է 3840 մարդ:-0-