Ամերիկյան բանկերի կողմից թողարկված կեղծ պլաստիկ քարտեր է առգրավվել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորից. ԱԱԾ

10.08.2011, 15:24

ՀՀ Ազգային անվտանգության մարմինների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում   կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք է կասեցվել, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

««Զվարթնոց»  օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան  բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ  քարտեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԱԾ տեղեկատվության, դրանցով  նախատեսվում էր բանկերում և առևտրային  կետերում  զեղծարար  գործարքների  միջոցով հափշտակել  գումարներ և գույք:

Փաստի  առիթով  հարուցված  քրեական գործի նախաքննությունը  կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:-0-