Հրդեհ է բռնկվել Եռաբլուր պանթեոնի մոտակայքում (ՎԻԴԵՈ)
17.06.2019,
18:55
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:
Գերատեսչությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: -0-

Загружается новость ... "Лево"