ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սոչիում կիրակի կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում կան հայկական ազգանուններ:
Ուղևորների անունները հրապարակվել են ՌԴ Պաշտպանության նախարարության կայքում: Նրանց թվում են՝ զինծառայող, գնդապետ Վագանով Ա.Ի.-ն և Ալեքսանդրովի անվան անսամբլի ներկայացուցիչ Գեորգիյան Ա.Տ.-ն:
ՌԴ պաշտպանության նախարարը կիրակի առավոտյան հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով 5.40-ին ռադարներից անհետացել է Տու-154 ինքնաթիռը, որը պլանային թռիչք էր կատարում Ադլերի օդանավակայանից:
Նախարարության ճշտած տվյալներով, օդանավում եղել է 84 ուղևոր և անձնակազմի ութ անդամներ: Ուղևորներն Ալեքսանդրովի անվան երգուպարի անսամբլի արտիստներ էին, ովքեր ուղևորվում էին Սիրիայի Հմեյմիմ ավիակայան՝ ՌԴ ՌՏԿ ավիախմբին Նոր տարվա առթիվ շնորհավորելու: Ուղևորների թվում են եղել նաև ռուսական ԶԼՄ-ների ինը ներկայացուցիչներ: --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում