440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում պաշտոնյաները մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ հաշմանդամության կարգ տալու համար (ՎԻԴԵՈ)

18:04
12 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։ Այս մասին հայտնել է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«Ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը, փորձաքննություններ կատարելիս ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով, նույն հանձնաժողովի անդամների և բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ, գործակալություն դիմած քաղաքացիների օգտին որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար, վերջիններիցս պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ դրանցից մասնաբաժին տալով հանցավոր համաձայնության եկած հանձնաժողովի անդամներին»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

 ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հերթական անգամ կաշառք ստանալիս բռնվել են:

Գետասչության հաղորդմամբ, կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում պաշտոնատար անձ հանդիսացող հանձնաժողովի նախագահը և նրա հանցակիցները խոստովանել են կատարած հանցագործությունը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ խմբի կողմից կատարած այլ հանցադեպերը, հանցավոր շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին