437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հարավում ՃՏՊ–ում հայտնված ուղևորներն առաջիկայում կշարունակեն ճանապարհը դեպի Իրան. Սյունիքի մարզպետ

17:37
26 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հարավում ՃՏՊ–ում հայտնված ավտոբուսի ուղևորներն առաջիկայում կարող են շարունակել ճանապարհը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։

Նա հայտնեց, որ ԱԻՆ մարզային վարչությունը ժամը 08։35–ին ահազանգ է ստացել, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի 38–րդ կիլոմետրում ավտոմեքենան շղթայի վնասվածքի պատճառով կողաշրջվել է և սահել։

«Հինգ րոպե անց դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, 50 րոպե անց տեղում է եղել։ Ավտոբուսներով մարդկանց մեկ ժամից տեղափոխել են Կապանի ԱԻՆ կենտրոն, բոլորն ապահովվել են թեյով, սուրճով։ Ավելի ուշ նրանք ճաշել են»,– ասաց մարզպետը, որ ավտոբուսները տրամադրել է Սյունիքի մարզպետարանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հակոբյանը նշեց նաև, որ այս ընթացքում քարշակի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել կյուվետից։

«Մեքենան թեթև վնասվածքներ է ստացել, որոնք մեր նորոգողներն այժմ վերականգնում են։ Ավտոբուսն արդեն տեղափոխվել է Կապան, և իմ կարծիքով, մեկ ժամից ուղևորները կմեկնեն Իրան։ Նրանք մարզիկներ են, Իրանի քաղաքացիներ, ովքեր Երևանից վերադառնում էին մրցումներից»,– ասաց նա։

Մարզպետը միաժամանակ հայտնեց, որ ներկայում Սյունիքում օդի ջերմաստիճանը կազմում է մոտ զրո աստիճան։

«Բոլոր ճանապարհները մաքրվել են, մշակվել ռեագենտներով և ամբողջությամբ անցանելի են»,– ընդգծեց Հակոբյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ