Գողթանիկ գյուղի ջրվեժում 22-ամյա երիտասարդ է ջրահեղձվել

17.08.2020, 10:18
Նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել Գողթանիկ գյուղում
Գողթանիկ գյուղի ջրվեժում 22-ամյա երիտասարդ է ջրահեղձվել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 16-ին, ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։

«Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևան Ա․-ի (ծնված 1998 թ․) դին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:-0-