ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի առողջապաության դեպարտամենտի Բոտկինսկու հիվանդանոց ընդունվել է արտասովոր ախտորոշմամբ պացիենտ՝ օտար մարմին վերին աղեստամոքսային տրակտի հատվածում, հաղորդում է mosgorzdrav.ru-ն:
Загружается новость ... "Лево"
Ռենտգեն հետազոտությամբ բժիշկները աղջկա կերակրափողում հայտնաբերել են ատամի խոզանակ:
Որոշում է ընդունվել 22-ամյա աղջկան ուղղորդել էնդոսկոպիայի բաժանմունք՝ օտար առարկայի հեռացման համար:
Էնդոսկոպիստ բժիշկներին մեկ ժամ է պահանջվել ատամի խոզանակը ստամոքսից հանելու համար: Բժշկի խոսքով, նրանք հանգույց են սարքել և էնդոսկոպի օգնությամբ զգուշորեն հանել են օտար առարկան: Երիտասարդ պացիենտը այդ ընթացքում բավականաչափ համբերատար է եղել:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, դեպքը կատարվել է աղջկա հետ տանը: Ընտանեկան ընթրիքի ժամանակ աղջիկը զգացել է, որ իր կոկորդում կերակուրի կտոր է մնացել և գնացել լոգարան՝ խնդրից ազատվելու համար: Աղջիկը փորձել է ատամի խոզանակով ուտելիքի կտորը դեպի ներս տանել: Սակայն անսպասելի պահի, երբ հիգիենայի առարկան արդեն հասել էր ուտելիքի կտորին, նա շունչ է քաշել և կերակրափողում խցանված երշիկի կտորի հետ կուլ տվել խոզանակը:
Ատամի խոզանակի հեռացումից հետո աղջկան ուղարկել են տուն՝ խորհուրդ տալով նրան խնդիրների առաջացման դեպքում դիմել պոլիկլինիկա: -0-
Լուսանկարը՝ mosgorzdrav.ru-ից: