420.79
4.21
388.47
+15
Եղանակը Երևանում
Հայ

Արարատում 63-ամյա կնոջը խեղդամահ է արել 22-ամյա հարևանը (ՎԻԴԵՈ)

19:54
16 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը դաժան սպանության դեպք է բացահայտել Արարատի մարզում:

Ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած էր։

«Կինը հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի բարեկամները գնացել էին նրա տուն ու տեսել, որ սանհանգույցում մահացել է։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ կնոջը խեղդամահ են արել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց»,- նշվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Արարատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությա մբ միջոցառումներ են սկսել: Շուտով հայտնի է դարձել, որ տնից բացակայում է սպանվածի բանկային քարտը։

Վարկած է առաջ քաշվել, որ քարտը հափշտակել է նրան խեղդած անձը։ Ժամեր տևած օպերատիվ միջոցառումները հաջորդ օրն արդյունք են տվել։ Վարկածը փաստական տվյալներով հաստատվել է։

«Արարատի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց կնոջ հարևանը։ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 15-ի գիշերը, Կոտայքի մարզում և կասկածանքով բերման ենթարկվեց Արարատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը