Ադրբեջանցիները հարձակվել են «Անմահ գնդի» հայկական շարասյան վրա Սանկտ–Պետերբուրգում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10.05.2017,
15:57
«Անմահ գնդի» երթի ժամանակ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդությունը հարձակվել է հայկական շարասյան վրա, բայց արժանի հակահարված է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Անմահ գնդի» երթի ժամանակ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդությունը հարձակվել է հայկական շարասյունի վրա, բայց արժանի հակահարված է ստացել։
Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքն ըստ ավանդույթի ամեն տարի մասնակցում է «Անմահ գունդ» երթին։ Այս տարի հայկական շարասյունը բաղկացած էր մոտ 200 մարդուց։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Սանկտ Պետերբուրգի հայկական «Նոր Սերունդ» տարածաշրջանային երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը, երթի ամենասկզբից հայկական շարասյան հետևից կոստյումներով երկու մարդ էին գնում և ամեն ինչ նկարահանում էին։ «Դա նշանակում է, որ սադրանքը նախապես ծրագրված է եղել»,– նշել է նա։
Դավիդովը պատմել է, որ Նևսկու պողոտայի այն հատվածում, որտեղ մոտակայքում իրավապահներ չկային, հայկական շարասյան շարքեր են ներխուժել Սանկտ Պետերբուրգի ադրբեջանական երիտասարդական միության չորս անդամներ` ներառյալ փոխնախագահ Զիլֆուղար Իսմաիլովին։ Վերջինս վազելով մոտեցել է մի կնոջ, ում ձեռքին Արցախի փոքրիկ դրոշ է եղել, ձեռքից խլել է դրոշը, հրել է և փորձել փախչել։ Նրան կանգնեցրել են երթի հայ մասնակիցները։
Քաշքշուք է սկսվել, մյուս հարձակվողները սկսել են վազելով մոտենալ հայերին և նրանց ձեռքերից խլել–գցել հայ հերոսների դիմանկարները։ Սակայն ադրբեջանցիները հանդիպել են ոչ միայն հայ երիտասարդության, այլ նաև ավագ սերնդի ներկայացուցիչների պատասխանին։ Հայկական կողմից ոչ ոք չի ձերբակալվել։
«Ակցիայի հայ մասնակիցները վերադարձրել են Արցախի առևանգած դրոշը, արժանի պատասխան են տվել սադրիչներին և նույն կազմով շարունակել են երթը»,– ասել է Դավիդովը։
«Նոր սերնդի» նախագահի խոսքով, հայկական շարասյան մասնակիցները հասկանում էին, որ դրանով սադրաքները չեն ավարտվի, այդ պատճառով կանանց տեղափոխել են շարասյան կենտրոն, իսկ տղամարդիկ քայլել են եզրերով։
Այնուհետև, ինչպես նշում է Դավիդովը, արդեն Դվորցովայա հրապարակին մոտենալիս, հայկական սարասյան ճանապարհը փակել են ութ ադրբեջանցիներ Սանկտ Պետերբուրգի ադրբեջանական երիտասարդության նախագահ Զաքիր Նաբիզադեի գլխավորությամբ։

Նրանք պահանջել են վայր դնել Արցախի դրոշը և թույլ չեն տվել հայերին առաջ անցնել։ Լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է քաշքշուքի։ Միջամտել է ՕՄՕՆ–ը, որը բաժանել է կռվողներին, ութ ադրբեջանցիներից երկուսը ձերբակալվել են, երկուսին հաջողվել է փախչել։ Հայկական շարասյունը հանգիստ ավարտել է երթը։
Սանկտ Պետերբուրգի հայ ազգային–մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում դատապարտել է ադրբեջանական երիտասարդության կատարած հարձակումը։ «Եթե պետք լինի, հարցը կլուծենք ՌԴ օրենսդրության շրջանակում»,– ավարտել է նա։ -0-