571.78
6.24
488.41
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ադրբեջանցին փորձել է Իրանից ապօրինի հատել ՀՀ սահմանը և 5 կգ հերոին տեղափոխել (ՎԻԴԵՈ)

13:18
21 Հուլիսի 2020

 ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և հատուկ նշանակության վարչությունների ծառայողները մեկնեցին Սյունիքի մարզ, որտեղ նրանց միացան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։


«Մեկնեցինք Սյունիքի մարզի այն հատված, որտեղով, ըստ տեղեկությունների, պետք է անցներ այդ անձը: Հուլիսի 10-ի երեկոյան դարանակալեցինք նշված հատվածում։ Որոշ ժամանակ անց նկատեցինք զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որը անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ էր գնում», - նշեց ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ բաժնի պետ Գևորգ Ասրյանը։

Ոստիկանները շարունակեցին հետևել կասկածյալի շարժը։ Նա զինված էր: Քննարկվեցին վնասազերծման տարբերակներ, ու քանի որ կասկածյալը շարժվում էր դեպի հայկական գյուղ, որոշում կայացվեց բռնել այն պահին, երբ ձորից դուրս կգար ավտոճանապարհ։
«Օպերատիվ խմբերից մեկը դարանակալեց նշված հատվածում։ Անտառից դուրս գալուն պես քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները վնասազերծեցին տղամարդուն և զինաթափեցին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ տղամարդը, պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։ Ճշտվեց ինքնությունը՝ ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչ։ Նրա ուսապարկից հայտնաբերվեց 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածն ու հրացանը ուղարկվեցին փորձաքննության։

«Զննեցինք նաև նրա անցած տարածքը։ Անտառում հայտնաբերեցինք նրա մյուս ուսապարկը, որի մեջ կային ջրով շշեր, սննդամթերք, զինվորական համազգեստ, դիմակ, գլխարկ ու բջջային հեռախոս»,- նշում են ոստիկանությունից: 

Հարուցվել է քրեական գործ։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ ազգությամբ ադրբեջանցի, 24-ամյա տղամարդը կալանավորված է։
Քննությունը շարունակվում է։ -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:41
01 Հոկտեմբերի 2020
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան ռազմական գաղտնի տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայություններին․ նրան կալանավորել են․ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք․ ՎԻԴԵՈ
04:10
28 Սեպտեմբերի 2020
Հրազդան քաղաքի մոտակայքում մեքենա է այրվել․ 2 մարդ հոսպիտալացվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes» է այրվել․ 21-ամյա վարորդն ու 20-ամյա ուղևորը հոսպիտալացվել են
23:54
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողները. ՊԲ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողները. ՊԲ
21:37
26 Սեպտեմբերի 2020
Սարսափելի ավտովթար Երևանում. BMW–ն բախվել է ծառին ու բռնկվել (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Երևանում. BMW–ն բախվել է ծառին ու բռնկվել. ՖՈՏՈ
13:34
26 Սեպտեմբերի 2020
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ
21:31
25 Սեպտեմբերի 2020
Պարզվել է 8-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը
Պարզվել է օրեր առաջ երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը
14:56
25 Սեպտեմբերի 2020
Արտակարգ դեպք Երևանում. դպրոցի բակում 15–ամյա դպրոցականը դանակով հարվածներ է հասցրել համադասարանցուն
Արտակարգ դեպք Երևանում. դպրոցի բակում 15–ամյա դպրոցականը դանակով հարվածներ է հասցրել համադասարանցուն
13:45
25 Սեպտեմբերի 2020
Խուլիգանություն և հարձակում ոստիկանների վրա. Ծովագյուղ բնակիչները համայնքի ղեկավարի հետ խոչընդոտել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքին
Զանգվածային խուլիգանություն և հարձակում ոստիկանների վրա. Ծովագյուղ բնակիչները համայնքի ղեկավարի հետ խոչընդոտել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքին
23:20
24 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «ՎԱԶ-21015»-ը մխրճվել է ցեմենտ տեղափոխող ավտոմեքենայի մեջ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում․ բախվել են «ՎԱԶ-21015» «Skania» և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները․ 3 մարդ հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ
21:56
24 Սեպտեմբերի 2020
Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում․ այրվում է 7-8 բնակարան (ՖՈՏՈ)
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել  երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում․ այրվում է մոտ 500-600 քմ տարածք․ ՖՈՏՈ
18:15
24 Սեպտեմբերի 2020
Սևանում կինը հագուստ գնելու նպատակով մտել է տուն և այնտեղից բջջային հեռախոս գողացել (ՎԻԴԵՈ)
Սևանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. ՎԻԴԵՈ
17:00
24 Սեպտեմբերի 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ պետության խոշոր չափի վնաս պատճառելով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ պետության խոշոր չափի վնաս պատճառելով