Երևանում տղամարդն օրը ցերեկով 2000 դոլար էր գողացել տարադրամի փոխանակման կետից (ՎԻԴԵՈ)

02.06.2022, 18:15
Երևանում տղամարդն օրը ցերեկով 2000 դոլար էր գողացել տարադրամի փոխանակման կետից. ՎԻԴԵՈ
Երևանում տղամարդն օրը ցերեկով 2000 դոլար էր գողացել տարադրամի փոխանակման կետից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը հափշտակել է 2000 դոլարմ հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Տարածքային կարգով ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզեցին, որ անհայտ անձը, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, փողը գողացել էր տարադրամի փոխանակման կետի դրամարկղից։

«Հափշտակությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց կասկածվողի ինքնությունը։ Ժամը 14.55-ին 47-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է քննություն։-0-