+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երկու կանայք շահագործել են մարմնավաճառությամբ զբաղվող հոգեկան և խանգարումներ ունեցող կնոջը.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

18:29
12 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված անձին, նախնական համաձայնությամբ, սեռական շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևան քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել և ժամանակի ընթացքում մտերմացել են։ Վերջիններս տեղյակ լինելով նույն տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հոգեկան հիվանդության առկայության մասին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և շահագործել նրան:

Այսպես՝ 36-ամյա կինը վերջինիս բնակեցրել է իր բնակարանում և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դրանց գործադրման սպառնալիքներով 2021թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հարկադրել է տարբեր, այդ թվում՝ իր կողմից առաջարկված անձանց հետ ունենալ սեռական հարաբերություն և ստացած գումարները տալ իրեն, իսկ 44-ամյա կինը տեղում վերահսկողություն է իրականացրել և մատուցած ծառայությունների արդյունքում ստացած գումարները վերցրել և փոխանցել է ընկերուհուն:

Միաժամանակ նրանցից մեկի ծանոթը, տեղյակ լինելով վերը նշվածի մասին և օժանդակելով հանցագործության կատարմանը, պարբերաբար տեղեկություններ է հայտնել հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված կնոջ վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, իսկ նրանց ծանոթին՝ 38-1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ ծանոթի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից