440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 35-ամյա տղամարդը՝ թաղապետարանի աշխատակից ներկայանալով, փորձել է կողոպտել թոշակառու կնոջը (ՎԻԴԵՈ)

15:06
13 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում թաղապետարանի աշխատակից ներկայացած անձը փորձել է կողոպտել թոշակառուին, այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ փետրվարի 28-ին:
Օրը ցերեկով ինչ-որ մեկը մտել է Օհանովի փողոցի շենքերից մեկը, բարձրացել չորրորդ հարկ, թոշակառու տանտիրուհուն՝ ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից` բնակարան է մտել, կապել միայնակ կնոջ ձեռքերն ու բերանը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակելու հարմար բան չգտնելով` փախել:

Ըստ ոստիկանության հաղորդման՝ դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել: Իրավապահներն անհապաղ Օհանովի փողոց են մեկնել:

Քրեական հետախույզները լսել են տուժողին, ուսումնասիրել բնակարանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության մյուս ստորաբաժանումներ: Մշակվել է օպերատիվ միջոցառումների պլան: Տրվել է համապատասխան հանձնարարականներ թե՛ քրեական հետախույզներին, թե՛ համայնքային ոստիկաններին: Եվ դեպքից օրեր անց հետևողական աշխատանքը դրական արդյունք է տվել:

«Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Հաղթանակ փողոցի 35-ամյա մի բնակիչ: Մարտի 1-ին կասկածվողը Շերամի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին