Երևանում 35–ամյա իրանցին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2 տղաների նկատմամբ

10.07.2020, 16:01
Երևանում 35–ամյա իրանցին 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Երևանում 35–ամյա իրանցին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2 տղաների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանի հոսթելներից մեկից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին։ Պարզվել է, որ նա նշված հոսթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–