Երևանում 18 կրակոց է հնչել, կան վիրավորներ

13.05.2022, 11:56
Երևանում 18 կրակոց է հնչել, կան վիրավորներ
Երևանում 18 կրակոց է հնչել, կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, շամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։

Загружается новость ... "Лево"

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։

Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–