Երևանում 17–ամյա տղան Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա, նա հոսպիտալացվել է
08.06.2022,
10:59
Երևանում 17–ամյա տղան Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա, նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից՝ ընկնելով ծառերի վրա, ապա՝ գետնին։
Փրկարարները քաղաքացուն (Տ. Հ., ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վիրավորը 17–ամյա Տարոն Հ.–ն է։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–