Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, սպանության մեջ կասկածում են նրա աղջկան
25.11.2022,
23:51
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, սպանության մեջ կասկածում են նրա աղջկան

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 70-ամյա Զոյա Է․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ մահացածի աչքի տակ հայտնաբերվել է կապտուկ։
Կայքի հաղորդմամբ, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կապտուկն առաջացել է նշված բնակարանում Զոյա Է․-ի աղջկա՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Մարինա Պ․-ի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով։
Քրեական հետախուզության օպեր լիազորները նշված բնակարանում հայտնաբերել են Մարինա Պ․-ին և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-