Երևանի բակերից մեկում 32–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
25.09.2021,
13:25
Երևանի բակերից մեկում 32–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Ի-ն է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–