ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:–0–