«Երևան» տոնավաճառում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.08.2021,
10:41
Հրդեհ` «Երևան» տոնավաճառում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 31-ին, ժամը 09։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին։–0–