ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հաղորդել էինք, որ Շենգավիթում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել։–0–