Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է

03.03.2023, 13:20
Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Օ.-ն իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 70-ամյա Ժանետա Խ.-ին:

Загружается новость ... "Лево"

Վրաերթի ենթարկվածը Մասիսի շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է: Այդ պահին նշված վայրով Մասիսի շտապօգնությունը անցնելիս է եղել, և բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել և տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, սակայն արձանագրվել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–