ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որտեղ կինը ժամեր անց մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ 151 դպրոցի բակից:
Պարզվել է նաև, որ Աննա Կ.-ն դպրոցի բակում բարձրությունից վայր է ընկել և մի քանի պտույտ աստիճանների վրա գլորվել:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր թիվ 151 դպրոցում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–