Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել

18.07.2021, 18:40
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:

Բարդ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու համար ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել:

Առավոտյան ժամը 06:00-ից որոնողական աշխատանքները շարունակվել են, և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-