ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Մ.-ն է:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը իրեն պատկանող մսի վաճառակետի հետնամասում ցուլ մորթելիս է եղել, երբ ցլիկի հարվածից խուսափելու համար հետ-հետ է գնացել և անզգուշաբար ընկել է շինարարական աշխատանքների նպատակով փորված մոտ 5,5 մ խորությամբ փոսի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում