+9
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 43–ամյա կինը տեղում մահացել է

11:01
10 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:40 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արսեն Մելքոնյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված,  Երևանի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի` Գեղարքունիքի մարզի բնակիչ,  43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է:

Մինչ կժամաներ բժիշկների հերթապահ խումբը, 07-ի վարորդի ուղևորին առաջինը բուժօգնություն է ցուցաբերել Hyundai-ի վարորդը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
12:56
20 Մարտի 2024
Կալանավորի մոտ եկած քաղաքացու ներքնաշորից թմրանյութ են հայտնաբերել
Ներքնաշորի միջից թմրանյութ են հայտնաբերել
10:31
20 Մարտի 2024
Մեկ օրում 2 ավտովթարից 7 մարդ է մահացել․ այդ թվում՝ 35–ամյա կինն ու նրա 11–ամյա որդին (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկ օրում տեղի է ունեցել 2 ողբերգական ավտովթար, որոնք 7 մարդու կյանք են խլել․ ՖՈՏՈ
21:15
19 Մարտի 2024
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ․ ՎԻԴԵՈ
16:04
19 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 3 մարդ մահացել է
Ավտովթարի հետևանքով երեք մարդ մահացել է
12:22
19 Մարտի 2024
Սարսափելի ավտովթար Սիսիան–Գորիս ճանապարհին․ կա 4 զոհ, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Սիսիան–Գորիս ճանապարհին․ զոհերի թվում երեխա կա․ ՖՈՏՈ

21:15
18 Մարտի 2024
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով՝ պատճառելով 8մլն դրամի վնաս
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը