Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել

20.06.2022, 14:10
Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել
Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 20-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայտնաբերված ՁՀՆ-7-ի նռնակը՝ առանց առաջնային պայթուցիչի, ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։-0-