Տարեց տղամարդուց ջուր էր խնդրել ու տուն մտել. 55–ամյա տղամարդը տնից գողացել է մոտ կես միլիոն դրամ ու 200 եվրո (ՎԻԴԵՈ)

01.11.2021, 13:01
Տարեց տղամարդուց ջուր էր խնդրել ու տուն մտել. 55–ամյա տղամարդը տնից գողացել է մոտ կես միլիոն դրամ ու 200 եվրո.ՎԻԴԵՈ
Տարեց տղամարդուց ջուր էր խնդրել ու տուն մտել. 55–ամյա տղամարդը տնից գողացել է մոտ կես միլիոն դրամ ու 200 եվրո (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները բացահայտել են սեպտեմբերի վերջին Ջրվեժ գյուղում տեղի ունեցած գողությունը։

Ինչպես հայնտում են ոստիկանությունից, սեպտեմբերի վերջին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի տնից գողություն էին արել։ Հանցամիտը մոլորեցրել էր տանտիրոջը։ Բակում նրանից ջուր էր խնդրել, և մինչ տարեց տղամարդը ջուր կբերեր, մտնել էր տուն, ննջասենյակի մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո ու հեռացել։

Տանտերը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին։ Բայց՝ ապարդյուն։

Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ։

«Հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Կոշ գյուղից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի 55-ամյա մի բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողացած գումարի մի մասը։

Տուժողից ընդունվել է հաղորդում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։–0–